Մեր բոլորի սառնարաններում  տոներից հետո մեծ քանակությամբ սննդամթերք է մնում, որը մենք թափում ենք: Պրոֆեսիոնալ կոսմետոլոգ Նինա Սաթոնը ներկայացնում է մի քանի տոնական մնացորդներ, որոնք կարելի է օգտագործել գեղեցկության պահպանման համար, հաղորդում է  Fox News-ը:

Մեղր

Մեղրն ունի մաշկը խոնավացնող հատկություն:Այն նաեւ հակաբակտերիալ հատկություն ունի, այնպես որ եթե դուք պզուկներ ունեք, կարող եք հաստ շերտով  դիմակի նման քսել այն դեմքին  եւ մաքրել 10 րոպեից:

Դդում

Դդումը պարունակում է վիտամին A, որն օգնում է մաշկին երիտասարդ տեսք տվող  կոլագենի արտադրությանը: Այն նաեւ պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում  են մաքրել մաշկի մահացած բջիջներն ու կեղտը:  Տնային պայմաններում դդումի պյուրեից դիմակը 10-ը րոպեների ընթացքում կօգնի ստանալ ցանկալի արդյունք, առանց  սպա-պրոցեդուրաների ժամանակ կիրառվող պիլինգների ֆերմենտների գրգռող կողմնակի ազդեցությունների:

Լոռամրգի

Սաթոնը  առաջարկում  է քսուքների մեջ լոռամրգի խառնել փոքր վերականգնումներ անելու համար:  Այն հարուստ է վիտամին C-ով եւ կարող է մաշկում ավելացնել կոլագենի եւ  էլաստինի պարունակությունը: Դրանք նաեւ պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգնում են կանխարգելել մաշկի վնասումները:

Շագանակագույն շաքար

Շագանակագույն շաքարն օգտագործում են  տարբեր ճաշատեսակների մեջ՝ սկսած կարտոֆիլից մինչեւ թխվածքներ:Այն խառնեք խաղողի կորիզի կամ կոկոսի յուղի հետ, եւ օգտագործեք լոգարանում որպես սկրաբ, առաջարկում է Սաթոնը: Շաքարի շագանակագույն բյուրեղները հեռացնում են մահացած բջիջները, այն ժամանակ, երբ յուղն ապահովում է  խոնավությունը: Խաղողի կորիզի յուղը նույնպես ունի  հակաբորբոքային  հատկությամբ լինոլենաթթու, որն օգնում է ամրացնել առողջ բջիջները եւ մաքրել մաշկը:

Քաղցր կարտոֆիլ

Քաղցր կարտոֆիլը հարուստ է  A  եւ C  վիտամիններով, որոնք օգնում են  հարթեցնել մաշկը եւ խթանել կոլագենի սինթեզը: Այն պարունակում է նաեւ անտոցիան կոչվող միացություն, որն օգնում է նվազեցնել  ծերացման հետ կապված պիգմենտավորումը եւ ապահովում է մաշկի հակաբորբոքային ազդեցությունը :

Շամպայն

Եթե Նոր Տարուց հետո ձեր մոտ շամպայն է մնացել, ավելացրեք ձեր լոգանքի փրփուրի մեջ, խորհուրդ է տալիս Սաթոնը։ Ածխաթթու գազը եւ պղպջակները կօգնեն հարթեցնել մաշկը, իսկ ալկոհոլն ու հակաօքսիդանտները ( համանմանները պարունակվում են կարմիր գինիում)՝ կաշխատեն որպես դեմքի տոներ: Շիկահերները  կարող են նույնիսկ օգտագործել այն իրենց  մազերը պարզաջրելու համար: