Մոսկվայի մարզային օնկոգինեկոլոգիական դիսպանսերի բժիշկ Վլադիսլավ Պոլյուցկին մասնագիտական վերապատրասում է անցնում Նաիրի բժշկական կենտրոնում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Վլադիսլավը լսեց կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում էր իր փորձի ու Նաիրի ԲԿ-ում նրա գլխավորած ծառայությունում աշխատանքի նոր մոտեցումների մասին: Տեղեկանալով, որ ծառայությունը հանդիսանում է նաև Եվրոպական գինեկոլոգիական ուռուցքաբանության միության՝ ESGO-ի սերտիֆիկացված վերապատրաստման կենտրոն, Պոլյուցկին որոշեց, որ իր վերապատրաստումը կանցնի հենց այս կենտրոնում։

Մանրամասները տեսանյութում։