Մասնագետների միջազգային խումբը բացահայտել է անհանգստության խանգարումների կենսաքիմիական առանձնահատկությունը. այդ բուժառուների շրջանում ուղեղային կեղևում խոլինի մակարդակը, որը նեյրոնների ֆունկցիային մասնակցող կարևոր սննդանյութ է, անընդհատ նվազում է։ Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry բժշկագիտական հանդեսում։
Անհանգստության խանգարումները շարունակում են մնալ Միացյալ Նահանգներում հոգեկան հիվանդությունների ամենատարածված կատեգորիան։
«Անհանգստության խանգարումները երկրում ամենատարածված հոգեկան հիվանդությունն են, որոնք ազդում են չափահասների մոտ 30%-ի վրա,- ասում է Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, գիտաշխատանքի գլխավոր հեղինակ Ռիչարդ Մադոկը։ -Դրանք կարող են զգալիորեն վատթարացնել կյանքի որակը, և շատ բուժառուներ բավականաչափ բուժում չեն ստանում»։
Խոլինը բջջային թաղանթների կարևոր բաղադրիչ է և մի քանի նեյրոհաղորդիչների համար։ Օրգանզիմն այն չի սինթեզում բավարար քանակությամբ, ուստի դրա մեծ մասը պետք է ստացվի սննդից։ Մադոկը նշում է, որ ավելի վաղ նկատել է խոլինի մակարդակի նվազում խուճապային նոպաներ ունեցող բուժառուների շրջանում։
Գիտնականները հավաքել են 25 հետազոտությունների տվյալներ, նրանց թվում՝ 370 մարդ, որոնք ունեին անհանգստության խանգարումներ և 342 մարդ, որոնք նման ախտորոշում չունեին: Բոլոր դեպքերում օգտագործվել է պրոտոնային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիա. մեթոդ է, որը չափում է մետաբոլիտների կոնցենտրացիաները ուղեղի որոշակի հատվածներում:
Վերլուծությունը ցույց է տվել, որ խոլին պարունակող միացությունների մակարդակը բուժառուների շրջանում մոտ 8%-ով ցածր է: Առավել ցայտուն նվազումը նկատվել է որոշումների ընդունման, հուզական վերահսկողության և սթրեսի արձագանքի համար պատասխանատու նախաճակատային կեղևում:
«Ութ տոկոսը համեստ է հնչում, բայց ուղեղի կենսաքիմիայում դա էական տարբերություն է»,- նշել է Մադոկը:
Հեղինակները հայտնաբերել նաև են N-ացետիլասպարտատի մակարդակի նվազում, որը նեյրոնների առողջության մարկեր է: Դա կարող է վկայել նյարդային բջիջների ֆունկցիայի ավելի լայն փոփոխությունների մասին անհանգստություն ունեցող մարդկանց շրջանում:
Հետազոտողները ենթադրում են, որ «տագնապի ռեժիմի»՝ վախի և սպառնալիքի սպասման վիճակի մշտական հիպերակտիվացումը մեծացնում է ուղեղի էներգիայի պահանջարկը: Դա կարող է հանգեցնել խոլինի սպառման աճի և դրա աստիճանական սպառման:






