Արդյունավետ բուժման համար կարեւոր է ամեն ինչ. ոչ միայն տեխնոլոգիաներն ու սարքավորումները, այլև անգամ բուժկենտրոնի ներքին ձևավորումը, ընդհանուր մթնոլորտը, պացիենտի հանդեպ վերաբերմունքը՝ ուշադրությունն ու հոգատարությունը։ Հայտնի պրոֆեսոր, Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության նորընտիր նախագահ, օնկոգինեկոլոգ Խալիդ Սեհուլին ասում է՝ առողջությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և սոցիալական բարվոքությունն է։ Կարեւոր է պացիենտի ամբողջ ուղու ընթացքում ապահովել համապարփակ պացիենտակենտրոն մոտեցում։

Գերմանական աշխարհահռչակ Շարիտե հիվանդանոցի Գինեկոլոգիական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն օրերս իր վաղեմի բարեկամ, «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի հրավերով այցելել է «Նաիրի», շրջել բաժանմունքներով, մասնակցել ձվարանի քաղցկեղի վիրահատությանը։ Ասում է, այն ինչ տեսավ այստեղ, լիովին համապատասխանում է բուժման ուղու վերաբերյալ իր մոտեցմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։