Օրեգոնի աշխատանքային հիգենիայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամեն գիշեր նույն ժամին քնելու սովորությունը երկու շաբաթվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը և ազդեցությունը նկատվում է անկախ հիպերտոնիայի համար դեղորայքի ընդունումից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են SLEEP Advances (SAdv) բժշկագիտական հանդեսում:

Փորձին մասնակցել են հիպերտոնիայից տառապող 11 միջին տարիքի չափահասներ: Առաջին փուլում հետազոտողները մեկ շաբաթ շարունակ հետևել են մասնակիցների քնի սովորություններին: Այնուհետև կամավորներին խնդրել են ընտրել որոշակի քնելու ժամ և երկու շաբաթ շարունակ հավատրիմ լինել այդ ժամանակացույցին՝ խուսափելով ցերեկային քնից: Ընդ որում, քնի համար անցկացված ժամերի քանակը չի գրանցվել:

Մասնակիցների քնելու ժամերը, որոնք սկզբում գիշերից գիշեր տարբերվում էին միջինը 30 րոպեով, կրճատվել են շուրջ յոթ րոպեով: Այս կայունությունը դրական ազդեցություն է ունեցել սրտանոթային առողջության վրա. օրական արյան ճնշումը նվազել է 4 մմ սնդիկի սյունով, սիստոլիկ արյան ճնշումը՝ 3 մմ սնդիկի սյունով, իսկ դիաստոլիկ արյան ճնշումը՝ 3 մմ սնդիկի սյունով:

Ըստ գիտնականների՝ այդ ազդեցությունը համեմատելի էր կանոնավոր վարժությունների կամ սննդակարգում աղի նվազեցման արդյունքների հետ: Միևնույն ժամանակ, դրական ազդեցությունը նկատվել է անկախ հիպերտոնիայի համար դեղամիջոցների օգտագործումից։ Հետազոտողները նշել են, որ առողջության բարելավումը կարող է պայմանավորված լինել ցիրկադային ռիթմերի՝ օրգանիզմի ակտիվության բնական օրական տատանումների կանոնավորմամբ։

«Այդ թվերը կարող են աննշան թվալ, բայց գիշերը արյան ճնշման 5 մմ սնդիկի սյունով նվազումը կարող է ավելի քան 10%-ով նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը»,- նշել է հետազոտության հեղինակ Սաուրաբհ Թոսարը։