Փիտեր Մակի գիտական կենտրոնի մասնագետները պարզել են, որ մեկ մոլեկուլի աշխատանքի արգելափալումը կարող է կանխել միելոիդային լեյկոզի (ՄԼ)՝ արյան ամենաագրեսիվ եւ դժվարբուժելի քաղցկեղի կրկնությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։
Գիտնականների թիմը հայտնաբերել է, որ ՄԼ բջիջները (հատկապես ցողունային) գեմ (heme) մոլեկուլի կարիքն ունեն գոյատեւելու համար։ Դրա արգելափակման դեպքում քաղցկեղային բջիջները մահանում են բջջային մահվան վերջերս հայտնաբերված հատուկ ձեւի արդյունքում, որը կոչվում է կուպրոպտոզ։
«Մենք գտել ենք սուր միելոիդային լեյկոզի բջիջների հիմնարար թուլությունը։ Արգելափակելով գեմի արտադրումը՝ մենք գործի ենք դնում կուպրոպտոզը եւ արդյունավետորեն ոչնչացնում ենք այն բջիջները, որոնք ամենից հաճախ են կրկնություն առաջացնում։ Դա բուժման նոր մեթոդների ճանապարհ է բացում, պոտենցիալ առումով ավելի երկարատեւ եւ արդյունավետ»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Ալեքսանդր Լյուիսը։
Գիտնականները նշել են․ ՄԼ կրկնության դեպքում բուժման կանխատեսումը չափազանց անբարենպաստ է․ պացիենտների կյանքի միջին տեւողությունը կազմում է չորսից վեց ամիս։ Հետազոտողների խոսքով՝ նոր մոտեցումը կարող է արդյունավետ լինել անգամ հիվանդության՝ ստանդարտ դեղամիջոցների հանդեպ կայուն դեղերի դեպքում։
Հետազոտողները պարզել են նաեւ այլ մետաբոլիկ ուղիներ, որոնք կարող են ուժեղացնել գեմի արգելափակման էֆեկտը՝ հնարավորություններ բացելով ապագայում բուժման ավելի արդյունավետ համադրությունների համար։ Բայց աշխատանքի հեղինակները նշել են, որ մարդկանց վրա կլինիկական փորձարկումների անցնելու համար ժամանակ կպահանջվի։






