Հայկական միջազգային առողջապահական Էքսպո 2025-ը մեկ հարկի տակ է հավաքել ոլորտի առաջատար ընկերություններին: Մասնակիցների թվում է նաև Եվրոլաբ ախտորոշիչ համալիրը, որը ներկայացել է մի շարք նորություններով:

«Շատ լավ հարթակ է համ B2B հանդիպումների համար, համ B2C արդեն մեր անմիջական հաճախորդների հետ շփման համար։ Տոներին ընդառաջ պատրաստել ենք տարբեր նվեր փաթեթներ, որպեսզի ներկայացնենք մեր հաճախորդներին։Կարող եք մոտենալ, ծանոթանալ մեր կողմից առաջարկվող ծառայություններին, նաև մեր կողմից առաջարկվող տարբեր տեսակի զեղչային փաթեթներում, որոնք կարող եք օգտագործել ինչպես ձեզ համար, այնպես էլ նաև, օրինակ, պրոֆիլակտիկ ստուգումներ ձեր ծնողների, ձեր երեխաների համար, որ նվերի տեսքով կարող եք նաև իրենց համար ծառայեցնել այդ նպատակով», - ասում է Եվրոլաբ ընկերության միջազգային հարցերի պատասխանատու Սոնա Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։