Վերջին տարիներին Հայաստանում հետաքրքիր տենդենց է նկատվում՝ աստիճանաբար առավեծ մեծ թվով տղամարդիկ են իրենց կնոջ ծննդաբերությանը ներկա գտնվելու ցանկություն հայտնում: Թեմային, ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցերի, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն է անդրադարձել:

Նրա խոսքով, ի սկզբանե նմանատիպ խնդրանքով միայն խառը ամուսնական զույգերն էին հանդես գալիս (տղամարդու՝ կնոջ ծննդաբերությանը ներկա գտնվելու մշակույթն, ի վերջո, Արեւմուտքից է եկել), սակայն վերջերս նաեւ հայ տղամարդիկ են այդ խնդրանքով դիմում, եւ, ընդ որում, բավականին հաճախ:

Իսկ ինչպե՞ս են մասնագետները տղամարդու՝ ծննդաբերությանը ներկա գտնվելու փաստին վերաբերվում:

Ռուսուդան Վարդանյանին խոսքով, ամեն ինչ տղամարդուց եւ նրա վարքագծից է կախված: Բնականաբար, հազիվ թե որեւէ մեկը չնախապատրաստված տղամարդուն ծնարան ներս թողնելու ռիսկի գնա՝ նախ եւ առաջ հարկավոր է ուսման կուրս կազմակերպել նրա համար: Սակայն կան այնպիսի տղամարդիկ, որոնք կարող են, անկախ նախապատրաստական դասընթացից, ոչ այնքան համարժեք վարք դրսեւորել եւ վախենալ: Բնականաբար, եթե տղամարդը վատ զգա իրեն, եւ բժիշկներն էլ սկսեն ծննդկանից էլ շատ ժամանակ եւ ուշադրություն հատկացնել նրան, ապա այդպիսի ներկայությունը չի կարող ողջունելի լինել:

Իսկ եթե տղամարդը պատրաստված է, հստակ գիտի՝ ինչ է իրեն սպասում եւ անձամբ է ծննդաբերությանը ներկա գտնվելու ցանկություն հայտնում, մասնագետները մեծ ի մասամբ դժվար թե առարկեն: Կարեւորն այն է, որ, եթե չի օգնում, գոնե չխանգարի եւ բժշկական անձնակազմի ուշադրությունն իր կողմ չշեղի:

Իսկ հոգեբաննե՞րն ինչ են ասում

Հատկանշական է, որ թեմայի շուրջ հոգեբանների եւ որոշ գիտնականների կարծիքները չեն համընկնում: Նրանց մի մասի մոտ համոզմունք կա, որ տղամարդու ներկայությունը՝ ծննդաբերությանը կարող է վատ անդրադառնալ նրա լիբիդոյի վրա եւ սեռական ցանկության նվազեցման հանգեցնել՝ եթե ոչ ծննդաբերությունից անմիջապես հետո, ապա՝ որոշ ժամանակ անց: Մյուսներն էլ ասում են, որ ծննդաբերության գործընթացին ներկա գտնված տղամարդիկ առավել ամուր ընտանեկան հարաբերություններ են ձեռք բերում, ավելի ուժեղ են իրենց կնոջ ու երեխաների կապվում եւ նրանց նկատմամբ ավելի լավ վերաբերմունք դրսեւորում: