Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի։ Նախագիծն այսօր հանրային քննարկման է դրել Առողջապահության նախարարությունը։
Առաջարկվում է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սամվել Խարազյանին։ Նա այժմ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնն է զբաղեցնում։
Նշենք, որ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլը կսկսվի 2026թ․, երբ համակարգում կներառվեն երկու խմբեր՝ պետության կողմից ապահովագրված անձինք՝ 18 տարեկանից փոքր անչափահասներ, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II եւ III խմբեր), ինչպես նաեւ անապահովության 28 կամ ավելի սոցիալական միավոր ունեցող ընտանիքներ։






