«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում իրականացվում է առիթմիաների կաթետերային աբլացիա։ Միջամտության սկզբնական փուլում կատարվում է էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, որի միջոցով գնահատվում է սրտի էլեկտրական համակարգի վիճակը և ճշտվում կոնկրետ առիթմիայի տեսակը և տեղակայումը։ Տեղային անզգայացման տակ կատարվում է ազդրային երակի պունկցիա, երակում տեղադրվում են հատուկ պլաստիկ կաթետերներ, որոնց միջոցով ռենտգեն հսկողության տակ դեպի սիրտ են անցկացվում բարակ լարեր՝ էլեկտրոդներ։ Դրանք տեղակայվում են սրտի համապատասխան հատվածներում և հնարավորություն են տալիս սրտի «ներսից» գնահատել էլեկտրական համակարգի ցուցանիշները։
Կոնկրետ այս պացիենտի մոտ առկա է նախասրտերի տիպիկ թրթռում։ Այս առիթմիայի դեպքում տեղակայման վայրը նախապես հայտնի է։ Բժիշկները կաթետերի միջոցով կատարում են այդ շրջանի աբլացիա՝ այրում, որի շնորհիվ այդ տեղում ընդհատվում է էլեկտրական իմպուլսների շրջապտույտը և թրթռում այլևս չի առաջանում։
Այս պացիենտի դեպքը բարդ է, քանի որ նա ունի ուղեկցող հիվանդություններ, սրտի վիճակը զգալի տուժած է և սիրտը լայնացած է։ Նման դեպքերում աբլացիան առավել օպտիմալ բուժման եղանակն է։
Մանրամասները՝ տեսանյութում։





