Կարգավորող մարմինները Abbott Diabetes Care ընկերության հայտարարությունից հետո զգուշացրել են դադարեցնել գլյուկոզի մոնիթորինգի որոշակի տեսակի սենսորների օգտագործումը, երբ, որ սարքերը ամբողջ աշխարհում 7 մարդու մահվան և ավելի քան 700 վնասվածքների պատճառ են դարձել։
Այս շաբաթ ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հաղորդել է, որ FreeStyle Libre 3 և FreeStyle Libre 3 Plus որոշ սենսորներ կարող են գլյուկոզի սխալ ցածր ցուցանիշներ ցույց տալ։ Ժամանակի ընթացքում նման ցուցանիշները կարող են շաքարախտից տառապող մարդկանց դրդել բուժման սխալ, մասնավորապես՝ ածխաջրերի չափից շատ օգտագործման կամ ինսուլինի դեղաչափերի բացթողումը կամ հետաձգման վերաբերյալ որոշումներ ընդունել։
«Նման որոշումները կարող են լուրջ առողջական ռիսկեր առաջացնել, ներառյալ՝ հնարավոր վնասվածքի կամ մահվան»,- նշված է FDA-ի նախազգուշացման մեջ։
Այդ սենսորները սարքեր են, որոնք չափում են գլյուկոզի մակարդակը մաշկի տակ գտնվող հեղուկում և արյան մեջ շաքարի իրական ժամանակի տվյալներ են տրամադրում, հաղորդում է Euronews-ը։ Սենսորների տվյալներն անլար փոխանցվում են հատուկ սարքին կամ հեռախոսին։
Abbott-ի տվյալներով՝ ահազանգը վերաբերում է Միացյալ Նահանգներում մոտավորապես երեք միլիոն սենսորներին՝ մեկ արտադրական գծից։ Ընկերությունը նշում է, որ այդ սարքերի մոտ կեսն արդեն մաշվել է կամ ժամկետանց է։
Abbott-ի FreeStyle Libre 3-ը Եվրոպայում հաստատվել է 2020 թվականին, իսկ սենսորները հասանելի են Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում։
Նոյեմբերի 14-ի դրությամբ ընկերությունը հայտնել է, որ անսարք մոնիտորներն ամբողջ աշխարհում 7 մարդու մահվան և ավելի քան 700 վնասվածքների պատճառ են դարձել:
Abbott-ը բոլոր հաճախորդներին տեղեկացրել է խնդրի մասին։ Ընկերությունը հայտարարել է, որ հայտնաբերել և շտկել է խնդրահարույց արտադրական խմբաքանակի թերությունը։
FDA-ի տվյալներով՝ օգտատերերը պետք է դադարեցնեն խնդրահարույց սենսորների օգտագործումը և օգտահանել դրանք։
Խնդիրը վերաբերում է FreeStyle Libre 3 սենսորներին՝ 72080-01 մոդելի համարով և 00357599818005 և 00357599819002 եզակի սարքերի ID-ներով։ Տուժել են նաև FreeStyle Libre 3 Plus սենսորները՝ 78768-01 և 78769-01 մոդելի համարներով և 00357599844011 00357599844011 և 00357599843014 սարքերի բացառիկ ID-ներով։






