«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը և Սանկտ-Պետերբուրգից ժամանած ինտերվենցիոն սրտաբան Ալեքսեյ Բիրյուկովը Meril Life Sciences կազմակերպության աջակցությամբ նորագույն և ժամանակակից միջամտություն են կատարում՝ աորտալ փականի ներանոթային հերթական պրոթեզավորում 70-անց կնոջ՝ առանց կրծքավանդակը բացելու և սրտի արհեստական կանգի: Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից։