Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները:

Այս անգամ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ էր նախարարի աշխատանքային հանդիպումը, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Ապահովագրական փաթեթում ներառված բուժծառայությունների, սքրինինգային ծրագրերի ու դեղերի ընտրության սկզբունքը, ինչպես նաև դրանց տրամադրման կարգը ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև ապահովագրության ներդրմանը նախորդած աշխատանքները, որոնք հնարավորություն են տալու սահուն անցնելու այս համակարգին:

597899746_1173086525013216_4950988166407526946_n.jpg (158 KB)

«Յուրաքանչյուր բուժծառայության համար իրականացվել է խորքային գնահատում` հստակեցնելու տվյալ ծառայության ինքնարժեքի և այն անհրաժեշտ ծախսերի հարաբերակցությունը, որոնց իրականացման դեպքում կարող ենք որակ պահանջել»:

Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև պրակտիկ կիրառման մեջ բնականորեն առաջ եկող  խնդիրները` հանդիպումները կլինեն ամենամսյա:

Նախատեսվում է նաև բուժաշխատողների հետ ընդլայնված հանդիպում:

597755896_1173086611679874_1850908470736469521_n.jpg (260 KB)