«Էրեբունի» բժշկական կենտրոնի ախտորոշիչ ծառայությունը համալրվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ նոր Siemens Healthineers Magnetom Lumina 3 Tesla սարքով: Այս մասին տեղեկանում ենք բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Թվով երրորդ այս տոմոգրաֆը «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրացնում է աշխարհահռչակ ընկերության արտադրության մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների Magnetom շարքը», - ասվում է հաղորդագրության մեջ։