Երեւանում այս շաբաթ գրանցվել է 20 կոտրվածքի դեպք։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Շտապ բուժօգտնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Ըստ նրա, «շտապ օգնությանը» հիմնականում դիմում են սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներ։ Երկրորդ տեղում են կանչերի թվով սուր շնչառական վարակները, իսկ երրորդ տեղում՝ տարբեր վնասվածքները։ Շաբաթվա ընթացքում ընդհանուր կանչերի թիվը կազմել է մոտ 4000։
Նշենք, որ վերջին օրերին Երեւանում դիտվում է ցուրտ եղանակ, մայթերին մերկասառույց է։






