Ապահովագրական հիմնադրամը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաղզմակերպությունների հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե տեխնիկան մինչև 7 տարվա թարմությամբ է։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
«Սիրելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ,
Ապահովագրական հիմնադրամը ձեզ հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե տեխնիկան մինչև 7 տարվա թարմությամբ է։
Մնացածը՝ անկախ աշխատունակությունից, կարող եք հանգիստ խոտանել։ Լիզինգ, վարկ, ներդրում՝ ձեր խնդիրն է։ Համակարգը նորն է պահանջում։
Հ.Գ. Ի դեպ՝ նախարարն ունի մի խորհրդական, որը նաև խոշոր բժշկական տեխնիկայի ներկրող է։
Պետական տենդերները, ինչպես միշտ, շահելու է նա։
Ոչ պետական հատվածի համար՝ «բարեփոխումների» արդյունքը դեռ կտեսնենք», - գրել է նա, և կցել համապատասխան փաստաթղթի լուսանկարը։






