Պիզայի Սանտ-Աննա առաջադեմ հետազոտությունների դպրոցի գիտնականները պարզել են, որ սրտի աջ թափառող նյարդը առանցքային դեր է խաղում սրտի «երիտասարդության» պահպանման գործում՝ պաշտպանելով սրտի բջիջները և պահպանելով դրանց գործառույթը՝ անկախ սրտի կծկումների հաճախականությունից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine (STM) ամսագրում։
Թափառող նյարդը պարասիմպաթիկ նյարդային համակարգի գլխավոր հաղորդիչն է, որը պատասխանատու է օրգանների վերականգնման և «խնայողական ռեժիմով» աշխատանքի համար։ Սրտում այն օգնում է նվազեցնել կարդիոմիոցիտների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը և պաշտպանում է հյուսվածքը վաղաժամ մաշվածությունից։ Սակայն կրծքավանդակի վիրահատությունների կամ սրտի փոխպատվաստման ժամանակ աջ թափառող նյարդը կարող է վնասվել կամ հատվել, ինչը խատարում է վեգետատիվ վերահսկողությունը և արագացնում սրտի դիսֆունկցիայի զարգացումը։
Հասուն մինի-փիգերի (թզուկ խոզերի) վրա կատարված փորձի ընթացքում գիտնականները պարզել են, որ աջ թափառող նյարդի վաղ վերականգնումը թույլ է տալիս պահպանել սրտի մեխանիկական աշխատանքը։ Դրա համար օգտագործվել է կենսաքայքայվող իմպլանտացվող նյարդային հաղորդիչ՝ խիտոզանից (խեցգետնակերպերի զրահի խիտինից) և ε-կապրոլակտոն պոլիմերից պատրաստված շղթայի տեսքով։ Այն ուղղորդել է նյարդային թելերի աճը և նպաստել դրանց ինքնաբերական վերականգնմանը։
Վերականգնված իներվացիա ունեցող կենդանիների մոտ բարելավվել են սրտամկանի կծկման ցուցանիշները, նվազել է դրա թուլացման անհամաձայնեցվածությունը, ինչպես նաև նվազել են օքսիդացիոն սթրեսի և բջջային ծերացման նշանները։ Հյուսվածքաբանական անալիզը ցույց է տվել թափառող նյարդի մասնակի վերականգնում, պարասիմպաթիկ թելերի վերադարձ դեպի միոկարդ և ֆիբրոզի՝ մկանային հյուսվածքի փոխարինումը շարակցականով։
Հեղինակներն ընդգծում են, որ սրտի երկկողմանի թափառող նյարդի իներվացիայի պահպանումը կարող է դիտարկվել որպես սրտի ծերացումը դանդաղեցնող կարևոր գործոն։ Հեռանկարում մշակված նյարդային հաղորդիչը կարող է դառնալ սրտային անբավարարության կանխարգելման նոր միջոց այն պացիենտների համար, ովքեր կրծքավանդակի վիրահատություններ կամ սրտի և թոքերի փոխպատվաստում են տարել։






