Հաշված օրեր են մնացել առողջապահության համընդհանուր ապահովագրության գործարկմանը, օրենքում սակայն, դեռևս բազմաթիվ անճշտություններ ու հանրության համար անհասկանալի կետեր կան։ Առաջին հերթին, քաղաքացիների շրջանում ծրագրի մասին իրազեկվածության մակարդակը ցածր է, նշում է «Առողջության իրավունք» ՀԿ–ի համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը։
Սոցիալական ցանցերում արդեն քանի օր է՝ քաղաքացիներն ահազանգում են՝ օրենքը հունվարից է գործելու, սակայն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից արդեն պահումներ են արվում առողջության համընդհանուր ապահովագրության համար։ Ծաղիկ Վարդանյանը նշում է՝ կառավարությունն ըստ էության հետադարձ ուժ է տվել օրենքին և հրահանգել կազմակերպություններին դեկտեմբերից սկսել գանձել ապահովագրության վճարները, ինչը՝ փորձագետի խոսքով, հակասահմանադրական է։
Մանրամասները՝ տեսանյութում։





