2025 թվականը «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար դարձավ զարգացումների, միջազգային ճանաչման և առողջապահական առաջընթացի հերթական տարի։ Տարվա ընթացքում իրագործվեցին ռազմավարական ծրագրեր միտված բժշկական կենտրոնի որակի ու դիրքի ամրապնդմանը։

2025 թվականի առանցքային ձեռք բերումներից է JCI հավատարմագրումը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացավ առողջապահության որակի և անվտանգության ոսկե ստանդարտին, առողջապահական հաստատությունների գնահատման համաշխարհային առաջատար Joint Commission International հավատարմագրման և միացավ աշխարհի լավագույն բժշկական հաստատություններին։

Անցնող տարվա համալիր բարեփոխումները ներառեցին կենտրոնի բոլոր օղակները ստեղծելով որակի կառավարման ամբողջական մշակույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։