Ֆիզիկական ակտիվության կարճատև պոռթկումներն ի վիճակի ճնշել հաստ աղիքի քաղցկեղի բջիջների աճը և խթանել վնասված ԴՆԹ-ի վերականգնումը: Նման եզրակացության են հանգել Նյուքասլի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Cancer (IJC) բժշկագիտական հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել են հաստ աղիքի քաղցկեղի հայտնի ռիսկի գործոն՝ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 50-78 տարեկան 30 տղամարդիկ և կանայք: Մասնակիցները մոտավորապես 10 րոպե տևող կարճ, ինտենսիվ ցիկլային թեստ են լրացրել:

Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ կարճատև, ինտենսիվ մարզումները մեծացնում են բորբոքման նվազմանը, անոթային ֆունկցիայի բարելավմանը և նյութափոխանակության բարելավմանն առնչվող արյան մեջ մի քանի փոքր մոլեկուլների կոնցենտրացիան: Որպեսզի ստուգեն՝ ինչպես կարող են այդ փոփոխություններն ազդել ուռուցքային բջիջների վրա, գիտնականները մասնակիցներից անմիջապես մարզումից հետո վերցված արյան նմուշներ են օգտագործել և լաբորատորիայում փոխազդել հաստ աղիքի քաղցկեղի բջիջների վրա:

Արդյունքում, դիտարկվել են ավելի քան 1300 գեների ակտիվության փոփոխություններ: Դրանց թվում են ԴՆԹ-ի վերականգնման, էներգիայի նյութափոխանակության և ուռուցքային բջիջների աճի կարգավորման մեջ ներգրավված գեները: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նման տեղաշարժերը քաղցկեղի համար նվազ բարենպաստ մոլեկուլային միջավայր են ստեղծում։

Արյան անալիզը միաժամանակ ցույց է տվել, որ մարզումից հետո բարձրացել է 13 սպիտակուցների, ներառյալ՝ ԴՆԹ-ի վերականգնման գործընթացներում կարևոր դեր  խաղացող ինտերլեյկին-6-ի (IL-6) մակարդակը։

«Այդ արդյունքները ցույց են տալիս, որ մարզումները ոչ միայն օգտակար են առողջ հյուսվածքների համար, այլև կարող են քաղցկեղի բջիջների աճի համար ավելի քիչ բարենպաստ միջավայր ստեղծել»,- նշում է Նյուքասլ ափոն Թայն հիվանդանոցների կլինիկական մարզումների ֆիզիոլոգ դոկտոր Օրանժը։

Ըստ նրա՝ դրական ազդեցությունները կարող են նույնիսկ մեկ կարճ մարզումից հետո ի հայտ գալ։