Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության  համակարգով այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 2285 այց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար։

ԱՆ թեժ գիծ` 8003:

Զանգերի կենտրոն` 8866:

Արմեդ` 011202033», - գրել է նախարարը։