Խիստ հազվադեպ բնույթ կրող հորմոնալ խանգարման արդյունքում 36NNN չափերի՝ յուրաքանչյուրը շուրջ 6,8 կգ կշռով կուրծք ձեռք բերած 40-ամյա ամերիկուհին՝ Կերիշա Մարքսը վիրահատության է ենթարկվել՝ ճնշող ծանրությունից ազատվելու համար, հաղորդում է FoxNews-ը:
Խոսքը կրծքավանդակի մկանների ձգմամբ եւ մեջքի սուր ցավերով բնորոշվող գիգանտոմաստիա հիվանդության մասին է, որի հրահրմամբ կրծքերի քաշը մարմնի ողջ զանգվածի մինչեւ երեք տոկոսը կարող է կազմել եւ լուրջ զգացական անհարմարություններ ստեղծել մարդու համար:
«Վազել եւ թռչկոտել չէի կարող: Ընդհանրապես, շատ քիչ բան էր հաջողվում անել: Թեկուզ՝ կրծկալի առումով եմ ասում. ոչ մի տեղ այդ համարից չես կարող գտնել», - նշել է Կերիշան՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում:
Իսկ երբեմն այնպիսի զգացողություն էր առաջանում, կարծես սրտի կաթվածի ենթարկված լիներ: Ժամեր տեւող գլխացավերն էլ սովորական էին դարձել:
Կերիշայի՝ վիրաբույժ Ֆրանկլին Ռոուզի գլխավորությամբ իրականացված վիրահատությունը 4 ժամ է տեւել:
«Նրա կրծքերն արդեն ազդրերին էին հասնում եւ այնքան մեծ էին, որ կարող էին բասկետբոլի 3 գնդակ տեղավորել: Երբ առաջին անգամ զննման ներկայացավ, չեմ ուզում շոկի մեջ ընկնելու մասին խոսել, բայց եւ անկարող եմ թաքցնել, որ ապշել էի՝ նման մագնիտուդի կրծքեր տեսնելով», - մեկնաբանել է դոկտոր Ռոուզը:
Վիրահատությամբ ընթացքում Կերիշայի կրծքից գրեթե 7 կգ ընդհանուր քաշով հյուսվածքներ են հեռացվել:
«Կրծքերիս փոքրացումը ամուսնալուծության պես մի բան էր: Ինչպես եւ ցանկացած վատ հարաբերության պարագայում, այստեղ էլ, նախքան ավարտը, չէի կարող պատկերացնել, թե որքան վատ է ամեն ինչ», - նշել է պատմության հերոսուհին:






