«ՆեյրօՔլինիք» նյարդաբանության գերմանական կենտրոնում պացիենտների բուժման ռազմավարությունը որոշում են մասնագիտական բորդի քննարկման արդյունքում։
Այս մոտեցումը կլինիկայի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Սարգիս Աբրահամյանը փոխառել է Գերմանիայի հայտնի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցից, որտեղ ստացել է իր մասնագիտական կրթությունն ու փորձառությունը։
Գերմանիայում լիցենզավորված նյարդաբանը նշում է․ այնտեղից վերադարձել է մեկ հստակ նպատակով՝ Հայաստանում ներդնել ժամանակակից, ապացույցների վրա հիմնված նյարդաբանական բուժում եւ խնամք։ Այդ գաղափարն իրականացնելու նպատակով յոթ ամիս առաջ Երեւանում հիմնադրեց «Նեյրօքլինիք» նյարդաբանության գերմանական կենտրոնը։
Մանրամասները տեսանյութում։





