«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանը գրառում է արել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այսօր ներկայացրած ապահովագրությունից օգտվող քաղաքացիների թվի վերաբերյալ, դրանցում որոշակի շեղումներ արձանագրելով։ Նա խնդրել է այդ թվերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ներկայացնել։
«Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ ապահովագրության շրջանակներում առողջապահական հիմնարկներ այց են կատարե 87048 քաղաքացի 7739-ը աբուլատոր այցեր են, իսկ 8612-ը հիվանդանոցային։ Հաշվի առնելով ներկայացված թվերի հանրային կարևորությունը՝ խնդրում եմ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ․
1․ Ի՞նչ բնույթի առողջապահական ծառայություն կամ այց են իրականացրել մնացած 70 697 քաղաքացիները (87 048 – 7 739 – 8 612), որոնք չեն դասվում ոչ ամբուլատոր, ոչ հիվանդանոցային այցերի շարքին։
2․ Ինչպե՞ս է ստացվել, որ 873 քաղաքացի ստացել է հիվանդանոցային բուժօգնություն՝ առանց նախորդող ամբուլատոր այցի արձանագրման։ Խնդրում եմ պարզաբանել՝ խոսքը վերաբերում է շտապ բժշկական օգնության դեպքերի՞, ուղեգրերի բացակայությա՞ն, թե վիճակագրական հաշվառման այլ առանձնահատկությունների», - գրել է Անուշ Պողոսյանը։






