Ապահովագրության շրջանակում, շահառուն տարեկան մեկ անգամ օգտվելու է նաև ՊԷՏ ՀՏ հետազոտությունից` 50% փոխհատուցմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Օրեր առաջ «Էրեբունի» ԲԿ-ում շրջայցի ընթացքում եղել եմ նաև Ճառագայթային թերապիայի կետրոնում:
Բժշկական ցուցում ունեցող և ապահովագրության շահառու մեր քաղաքացիներին նոր բարեփոխումը հնարավորություն է տվել մինչև 24 սեանս ճառագայթային ռադիոթերապիան ստանալ ապահովագրությամբ: Նախկինում այն հասանելի էր միայն սոցիալական խմբերին կամ գործում էր համավճարի սկզբունքով:
Ապահովագրության շրջանակում, շահառուն տարեկան մեկ անգամ օգտվելու է նաև ՊԷՏ ՀՏ հետազոտությունից` 50% փոխհատուցմամբ», - գրել է նա։






