Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապի մեջ է Հնդկաստանի առողջապահական մարմինների հետ՝ նիպահ վիրուսի տարածման վտանգը գնահատելու համար, բայց ներկա պահին դրա հետագա տարածման վտանգը գնահատում է ցածր, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ժնեւում ԱՀԿ  պաշտոնական ներկայացուցիչ Թարիլ Ժազարեւիչը։

«ԱՀԿ-ն կապ է պահպանում առողջապահության մարմինների հետ կենտրոնական եւ տարածաշրջանային մակարդակներում՝ վտանգը  գնահատելու եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար՝ հիվանդության դեպքերի մասին տեղեկություններ ստանալու պահից։ Առկա տեղեկատվության համաձայն՝  ԱՀԿ-ն վարակի հետագա տարածման վտանգը այս երկու դեպքերից ցածր է համարում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը «նման բռնկումները զսպելու պոտենցիալ ունի»։