Սիդնեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաշի ավելացումն ամենից հաճախ տեղի է ունենում ատիպիկ դեպրեսիայի դեպքում։ Դա խանգարման ինքնուրույն կենսաբանական ենթատեսակ է՝ հատուկ գենետիկական ռիսկերով եւ բուժմանն արձագանքով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry (BioPsy) ամսագրում:

Վերլուծությունն իրականացվել է Australian Genetics of Depression Study լայնածավալ նախագծի տվյալների հիման վրա, որում ներառվել է դեպրեսիվ խանգարումներ ունեցող գրեթե 15 հազար մարդ։ Մասնակիցները տրամադրել են ԴՆԹ նմուշներ եւ մանրամասն նկարագրել իրենց ախտանիշներն ու բուժման փորձը:

Արդյունքները ցույց են տվել, որ դեպրեսիայի ժամանակ քաշի ավելացումը պատահական չի լինում՝ այն կապված է հիվանդության կոնկրետ կենսաբանական ենթատեսակի հետ։ Խոսքը ատիպիկ դեպրեսիայի մասին է, որի ժամանակ խախտվում են ախորժակը կարգավորող մեխանիզմներն ու ցիրկադային ռիթմերը, ինչը մեծացնում է մարմնի զանգվածի ավելացման հավանականությունը։

Գենետիկական վերլուծությունը բացահայտել է խանգարման այս ձեւն ունեցող մարդկանց մոտ ժառանգական ռիսկի այլ պրոֆիլ: Բացի դեպրեսիայից, այս խմբում ավելի հաճախակի է եղել ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի երկբեւեռ խանգարման եւ նյութափոխանակության խանգարումների հանդեպ նախատրամադրվածությունը, որոնք կարող են կապված լինել քաշի ավելացման հետ:

Այս առանձնահատկություններն իրենց արտացոլումն են գտել նաեւ բուժման մեջ։ Ատիպիկ դեպրեսիա ունեցող պացիենտները նշել են բարելավման մասին առավել տարածված հակադեպրեսանտներ ընդունելիս՝ SSRI եւ SNRI, եւ ավելի հաճախ են բախվել կողմնակի ազդեցությունների:

«Ատիպիկ ձեւը պահանջում է այլ թերապեւտիկ մոտեցում, քանի որ բուժման ստանդարտ սխեմաները կարող են ոչ միայն պակաս արդյունավետ լինել, այլեւ խթանել քաշի փոփոխության հետ կապված ախտանիշները»,- եզրակացրել են գիտնականները: