Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը տեղեկություններ է հաղորդել նոր տարածվող վարակի մասին։
«Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է:
Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։
Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։
Հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։
Վերջին տարիներին մարդկանց շրջանում հիվանդության բռնկումներ են արձանագրվել Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Վարակի տարածման առումով բարձ ռիսկային երկրներ են համարվում՝ Քամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները, Թայլանդը։
Հիվանդության գաղտնի շրջանը հիմնականում տևում է 4-14 օր: Հիվանդությունը կարող է ընթանալ տարբեր ձևերով.
-անախտանիշ,
-սուր շնչառական հիվանդություններին բնորոշ ախտանշաններով,
-էնցեֆալիտներով ,
-տարբեր նյարդաբանական խանգարումներով։
Վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում.
- Օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերը, չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ
- Օգտագործել միայն բավարար ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք
- Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից
- Պահպանել անձնական հիգիենայի կանոնները
- Կենդանիներին խնամելիս օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ
Հաշվի առնելով, որ ՀՀ տարարծքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն՝ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են։






