Ադամանդների բելգիա-իսրայելական առեւտրական, 65-ամյա միլիարդատեր Էհուդ Արի Լանիադոն մահացել է սրտի նոպայից Փարիզի Saint-Honore-Ponthieu էսթետիկական կլինիկայում առնանդամը մեծացնելու միջամտության ժամանակ։

Որպես Գայ Х հայտնի վիրաբույժը, որը վիրահատել է ունեւոր հաճախորդին, տարեկան 2-4 միջամտություն է կատարել Էհուդի համար, որոնցից յուրաքանչյուրը տասնյակ հազար եվրո են արժեցել։

Omega Diamonds ընկերության սեփականատեր Էհուդը վիրահատվում էր կլինիկայի պաշտոնական ժամանակացույցից դուրս։ Նրա մահվանից հետո անմիջապես հետաքննություն է սկսվել հնարավոր ոչ միտումնավոր սպանության մասին գործով, բայց ավելի ուշ այն փոխարինվել է վտանգի մեջ գտնվող մարդուն օգնություն չցուցաբերելու, դեղերի շրջանառության կանոնները խախտելու եւ անօրինական բժշկական գործունեություն ծավալելու մեղադրանքով։

Փարիզի դատարանը  չեղարկել է Գայ Х-ի լիցենզիան եւ դատապարտել նրան 15 ամսվա բանտարկության։ Նրա գործընկերը, որը նրան փոխարինել էր այդ գիշեր, ստացել է 12 ամսվա պայմանական ժամկետ։

Երկու վիրաբույժներն էլ ցմահ զրկվել են բժշկական պրակտիկայով զբաղվելու իրավունքից եւ պետք է վճարեն 50 հազար եւ 20 հազար եվրո համապատասխանաբար, տեղեկացրել է Le Parisien-ը։