Իտալիայի Թուրին քաղաքի դատարանը երկու ատամնաբույժների դատապարտել է ազատազրկման՝ 55-ամյա բուժառուից 11 առողջ ատամ հանելու համար, գրում է Corriere della Sera-ն։
Կինը դիմել է մասնավոր կլինիկայի՝ կողմնակի ատամնային կամուրջներին առնչվող խնդիրներով, հուսալով մատչելի բուժում ստանալ։ Բժիշկները նրան համոզել են, որ լայնածավալ միջամտության բացակայության դեպքում նա կարող է կորցնել բոլոր ատամները։ Վիրահատությունից առաջ տիկնոջը անհրաժեշտ համայնապատկերային ռենտգեն չեն արել, և մի քանի ժամվա ընթացքում 11 առողջ ատամ են հեռացրել, ինչն ուժեղ ցավ է պատճառել։ Երրորդ օրը նրան տվել են պրոթեզներ, որոնք խոստացվածի որակին չէին համապատասխանում։
Տուժածը առ այսօր տառապում է հետևանքներից. նա երկար ժամանակ դժվարանում է ուտել և խոսել: Կինն ասում է, որ տեղի ունեցածն ազդել է իր անձնական կյանքի և հոգեկան առողջության վրա՝ պահանջելով մասնագիտացված օգնություն։
Դատարանը խորհրդատու բժշկին դատապարտել է մեկ տարի և հինգ ամիս ազատազրկման, իսկ հեռացումը կատարած ատամնաբույժին՝ երեք ամիս։ «Իմ կյանքը մնում է դժոխք, բայց հիմա ես զգում եմ, որ արդարադատությունը հաստատվել է»,- ասել է կինը։






