Ֆրանսիական Թուլուզ քաղաքում բժիշկները 88-ամյա տղամարդու աղիքներում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի արկ են հայտնաբերել։ Այս մասին գրում է «Le Figaro» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը հիվանդանոց է դիմել ուղիղ աղիքի շրջանում անհանգստության պատճառով և հայտնել, որ այնտեղ օտար մարմին կա։
«Օբյեկտի հեռացման գործընթացում վիրաբույժն այն նույնականացրել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի զինամթերք՝ մոտ 16 սանտիմետր երկարությամբ և 4 սանտիմետր տրամագծով»,— ասվում է նյութում։
Նշվում է, որ պացիենտը պետք է պաշտոնական ցուցմունք տա այն մասին, թե որտեղից է ձեռք բերել զինամթերքը։ Այնուամենայնիվ, իշխանությունները տղամարդուն քրեական պատասխանատվության չեն ենթարկի։






