Լոնդոնյան Բաթերսի ապաստարանից Չիլի անունով շան ձագին մարվում են, որպեսզի դառնա աշխարհի այն մի քանի շներից մեկը, որն ընդունակ է հոտառությամբ մարդկանց թոքերի որոշակի վարակներ հայտնաբերել։
Չիլին արդեն անցել է բոլոր նախնական թեստերը և այժմ մարզվում է կապտաթարախային ցուպիկի (pseudomonas aeruginosa) հոտը հայտնաբերելու համար. բակտերիա, որը Ցիստիկ ֆիբրոզի (մուկովիսցիդոզի) դեպքում թոքերի վնասման հիմնական պատճառն է, գրում է BBC-ին։ Կիստոզ ֆիբրոզը գենետիկ խանգարում է, որի դեպքում որոշակի օրգաններում, ներառյալ՝ թոքերի և շնչուղիների արտազատուկներն ավելի խիտ են դառնում, քան պետք է լինեն, խցանելով ծորանները։
Լոնդոնում շների և կատուների նշանավոր Բաթերսի ապաստարանում ծնված Չիլիին ախտորոշել է սվորեցնում «Բժշկական հայտնաբերող շներ» (Medical Detection Dogs, MDD) կազմակերպությունը։ Հաստատությունն արդեն իր շներին սվորեցրել է հոտառությամբ հայտնաբերել ինը տարբեր հիվանդություններ, դրանց թվում՝ քաղցկեղի տարբեր տեսակներ, մալարիա և Պարկինսոնի հիվանդությունը։
2019 թվականին MDD-ն, Լոնդոնի Կայսերական քոլեջը և Մեծ Բրիտանիայի Կիստոզ ֆիբրոզի հիմնադրամը փորձեր են անցկացրել և պարզել, որ շներն ընդունակ են հոտոտել նույնիսկ մանրադիտակային քանակությամբ պաթոգեն բակտերիաներ: Փորձերին մասնակցող կենդանիները ճիշտ են նույնականացրել բակտերիաները վարակված նմուշների 94%-ը և դրանց բացակայությունը՝ չվարակված նմուշների 99%-ը:
«Բժշկական հայտնաբերող շներ» կազմակերպությունում ասում են, որ որքան շատ նրանք մարզեն այդ ախտորոշող շներին, այնքան շատ բժիշկներ կկարողանան օգտագործել դրանք՝ ավելի արագ և ավելի ճշգրիտ ախտորոշումներ կատարելու համար՝ առանց ինվազիվ եղանակների կիրառման:
Չիլիին հատուկ ընտրել են Բաթերսիի կենդանիների ապաստարանում ծնված շան ձագերից: Ինչպես նշաւոմ են MDD-ում՝ Չիլին վաղուց է իրեն դրսևորել, ապացուցելով, որ ինքը «վստահ, համարձակ շան ձագ է, որը սիրում է հոտոտել»:
«Նա ուժեղ անհատականություն է, ինքնավստահ է և սիրում է օգտագործել իր քիթը, և հենց դրանք այն հատկանիշներն են, որոնք մենք փնտրում ենք Կենսադեդեկտոր շներ» ծրագրում, - ասում է MDD-ի ընտրության և վերապատրաստման ղեկավար Քրիս Ալենը: -Նրանից պահանջվում է բավականաչափ համառ լինել՝ մեզ ցույց տալու համար, թե երբ է զգում ցանկալի հոտը և երբ՝ ոչ։ Եվ երկու դեպքում էլ նա պարգև կստանա»։
Ըստ Ալենի՝ կամավորները, որոնց տանն ապրում է Չիլին, նրան ամեն առավոտ բերում են ուսումնական կենտրոն և երեկոյան հետ տանում, և նա սիրում է կենտրոնում ապրելը։
«Չիլիի պատմությունը յուրահատուկ է, և մենք ուրախ ենք, որ նա իդեալական աշխատանք ու տուն է գտել», - ասում է Ալենը։ Բաթերսիի կենդանիների ապաստարանում ևս ուրախ են իրենց ընտանի կենդանու համար։
«Կարծում ենք՝ մեր բոլոր շներն ու կատուները յուրահատուկ են, սակայն փոքրիկ շան ձագ Չիլին աչքի է ընկնում,- BBC-ի թղթակցի հետ զրույցում ասում է ապաստարանի ներկայացուցիչը։ -Մենք անչափ շնորհակալ ենք MDD-ին և մյուս բարեգործական կազմակերպություններին, որոնց հետ մենք համագործակցում ենք՝ մեր շների ներուժը տեսնելու և նրանց այն հրաշալի կյանքով ապահովելու համար, որին նրանք արժանի են»։






