«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակել է առողջության ապահովագրության շրջանակում բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման սանդղակից մի հատված, որի հիման վրա կատարել է մի փոքր հաշվարկ, թե տարբեր մասնագիտությունների բժիշկներ մեկ պացիենտի համար որքան գումար են վաստակելու։
«Այսօր փոքր հաշվարկ եմ ներկայացնում, որպեսզի հստակ պատկերացնեք, թե որքան է Առողջապահության նախարարությունը «գնահատում» ձեր աշխատանքը։
Եվ այսպես․
Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա
Վիրաբույժ – 39 639.6 դրամ
Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
Թերապևտիկ ծառայություն՝ Բարդացած թոքաբորբերի կոնսերվատիվ բուժում
Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ
Հիմա հարց՝
- պատասխանատվությո՞ւնն է քիչ,
- աշխատանքային ծանրաբեռնվածությո՞ւնը,
- թե՞ պարզապես բժիշկը պետության համար արժեք չէ։
Հ․Գ․ Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի», - գրել է նա։







