Ռոբոտային վիրաբուժությունն առայժմ չի հատուցվում պետական բժշկական ապահովագրությամբ։ Այս մասին այսօր, փետրվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում ռոբոտային վիրաբուժական համակարգեր ունեն երեք բժշկական կենտրոններ՝ «Էրեբունին», «Աստղիկը» և «Սլավմեդը»։
«Դեռ չի մտնում այս մեթոդը, հետագայում, մի քիչ աշխատանքի արդյունքում նաև նյութածախսի, ինքնարժեքի հաշվարկման պարագայում կքննարկենք համավճարի սկզբունքով փոխհատուցման հարցը։ Սա էլ պիտի ես ասեմ, որ հարգելի գործընկերներ, ի վերջո մենք 129 600 դրամ տարեկան ապահովագրավճարի շրջանակներում պիտի կարողանանք ծառայություններն ապահովել։ Չենք կարող ամեն ինչ միանգամից մտցնել»։






