Այս եզրակացությանն են հանգել Էկոլոգիայի և հիդրոլոգիայի բրիտանական կենտրոնի այն փորձագետները, ովքեր ուսումնասիրում են գլոբալ տաքացումը։ Ըստ նրանց՝ նախկինում չիկունգունյան տարածված է եղեկ միայն շոգ երկրներում, քանի որ այն փոխանցվում է ջերմասեր Aedes (կծող մոծակների) տեսակի կողմից, հայտնում է DW-ն։ Այժմ նման մոծակներ հանդիպում են ոչ միայն Աֆրիկայի, Ասիայի և Ամերիկայի արևադարձային շրջաններում, այլև Եվրոպայում։

Չիկունգունյան առաջացնում է վատառողջություն և հոդերի հյուծիչ ցավեր, իսկ երեխաների ու տարեցների մոտ այն կարող է մահվան պատճառ դառնալ։ Հիվանդների 40%-ը շարունակում է տառապել արթրիտից՝ նույնիսկ հինգ տարի անց։ Վերջին տարիներին չիկունգունյայի փոքրաթիվ դեպքեր են գրանցվել Եվրոպայի 10 երկրներում։ 2025 թվականին Ֆրանսիայում և Իտալիայում տեղի են ունեցել հարյուրավոր դեպքերով ուղեկցվող լայնամասշտաբ բռնկումներ։ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում հայտնաբերվել են վիրուսը փոխանցող մոծակներ, սակայն հիվանդության բռնկումներ դեռևս չեն եղել, նշում է The Guardian-ը։

Ներկայիս կլիմայական պայմաններում մոծակներից չիկունգունյայով վարակումը կարող է տեղի ունենալ ավելի քան 6 ամիս՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, և տարեկան 3-5 ամիս՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում ու եվրոպական տասնյակ այլ երկրներում, զգուշացրել են գիտնականները։