Լավ նորություն՝ մասնագիտական ասոցիացիաների մեծ մասը արդեն գրավոր դիմումներով դիմել է, իսկ մի մասը նաև հանդիպել է առողջապահության նախարարին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյան։

«Իմ ունեցած տեղեկատվությամբ շուտով կլինեն որոշակի փոփոխություններ ապահովագրական համակրգում՝ հաշվի կառնվեն բուժաշխատողների շահերը:

Այս լուրի «առաջին ծիծեռնակները» երևացին պատասխանատու պաշտոնյաների վերջին հարցազրույցների ժամանակ:

Հանրային ճնշումն ու ասոցիացիաների աշխատանքը (իրարից անկախ) համադրելով, կարծում եմ, որ շուտով կլինի ավելի արդիականացված ապահովագրական համակարգ:

Հ.Գ. մինչև համապատասխան որոշումների հրապարակվելը մեր օրակարգը չի փոխվում՝ երկուշաբթի, ժամը 11:00-ին ազգային ժողով ենք տանում նամակները», - գրել եմ նա։