«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնում է հերթական կանչի։ 5 հատուկ կարդիոռեանիմացիոն մեքենաներով համալրված ծառայությունը սպասարկում է ոչ միայն Երևան քաղաքը, այլև մարզերը։ Կանչերն ընդունվում են ինչպես քաղաքացիներից, այնպես էլ բուժկենտրոններից։ Այն դեպքերում, երբ պացինտին անհրաժեշտ է սրտաբանական սրտաբանական մասնագիտացված բուժօգնություն։
«Սուր սրտային խնդիրների մասին ենք խոսում, դրանք են սրտամկանի ինֆարկտը, սուր սրտային անբավարարությունը, որոնք արտահայտվում են ցավով կրծքավանդակում կամ ձախ վերին վերջույթում դեպի կոկորդ, ճառագայթող, սեղմող, ճնշող բնույթի ցավը կամ արտահայտված հևոցը, շնչարգելությունը, նման հիմնական գանգատներով են ուղեկցվում սուր սրտային պաթոլոգիաները», ասում է «Բեսթ Լայֆ» ԲԿ սրտաբան Մարինե Հակոբյանը։
Այս ախտանշանների դեպքում քաղաքացիները կարող են զանգել 8403 կարճ համարին ու կանչ գրանցել։ Մասնագիտացված բրիգադը տեղում կգնահատի պացիենտի վիճակը, կկատարի անհրաժեշտ միջամտությունները ու հարկ եղած դեպքում կտեղափոխի հիվանդանոց։ «Բեսթ Լայֆի» շտապօգնության մեքենաները հագեցած են բոլոր անհրաժեշտ սարքերով ու պարագաներով սրտային խնդիրներով պացիենտներին տեղափոխելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։





