Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ։
«2026 թվականի մարտի 6-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/1232-26 գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Հերցեպտին (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7741B04 սերիայով դեղի օգտագործումից»,-նշում է տեսչական մարմինը։
Նշենք, որ հերցեպտին (տրաստուզումաբ) դեղամիջոցը կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի Her դրական տեսակի թիրախային բուժման համար։ Հայաստանում 2020 թվականից գործում էր պետական ծրագիր, որի շրջանակում հիվանդության 2-3 փուլերի համար այն տրամադրվում էր անվճար։






