ԱՄՆ իշխանությունների նախաձեռնությամբ Մալին եւս Էբոլա հեմոռագիկ տենդի տարածման տեսանկյունից «ռիսկային երկրների» շարքին է դասվել: Որոշման պատճառը մահացու վտանգավոր վիրուսով վարակման՝ այդ երկրում վերջին օրերին գրանցած մի քանի դեպքերն են: Այսուհետ Մալիից ժամանող ուղեւորները, ԱՄՆ առողջապահության նախարարությանը կից գործող հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հաղորդմամբ, խիստ ստուգումների կենթարկվեն:
Նույնքան խիստ կլինեն ստուգումները նաեւ այն՝ այլ երկրներից ժամանած անձանց նկատմամբ, որոնց ճամփորդությունը Մալիից է մեկնարկել:
Ստուգումները համարժեք են լինելու տենդից առավելապես տուժած երեք երկրներից՝ Սիերա-Լեոնեից, Լիբերիայից եւ Գվինեայից ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող նախազգուշական միջոցառումներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, Էբոլայով վարակման դեպքերի թիվը ներկայումս 14 413-ի է հասել, որից 5 177-ը՝ մահվան ելքով:






