Երևանի պոլիկլինիկաներից մեկի ինֆեկցիոն սենյակի բուժքույրը, որը 18 տարվա աշխատանքային փորձ ունի, հունվար ամսին ընդամենը 19 հազար դրամ աշխատավարձ է ստացել նախկին 59 հազարի փոխարեն։ Նախօրեին էլ ստացել է հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը՝ երկու ամսվանը միասին ընդամենը 64 հազար դրամ։ Պատճառը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից բխող փոփոխոխություններ են։

«Նվաստացուցիչ աշխատավարձ է, ոչ մի երկրում այդպիսի բան չեմ տեսել, որ բուժաշխատողին նման նվաստացուցիչ աշխատավարձ տան։ Բուժքույրի վարձատրությունը հիմա կախված է բժշկի աշխատանքից։ Բժիշկը որքան խորհրդատվություն անցկացնի, բուժքույրն այդքան կվարձատրվի»,–NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց բուժքույրը, որը չցանկացավ հանրայնացել իր անունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ազգային ժողովում անդրադարձել է խնդրին ու նշել՝ բուժաշխատողների աշխատավարձն այսուհետ արտացոլում է ամսվա ընթացքում նրանց իրականացրած աշխատանքic։ Ավանեսյանի խոսքով, նեղ մասնագետների ծանրաբեռնվածությունը պոլիկլինիկաներում նվազել է։ Պոլիկլինիկայում սակայն, հակադարձում են՝ ծանրաբեռնվածությունը ոչ միայն չի նվազել, այլև հակառակը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո ավելացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։