«Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես ընտանեկան բժիշկը կամ թերապևտը պետք է չեղարկի գրանցված այցը «Արմեդ» համակարգում։ Ըստ նրա՝ այս տեսանյութը ուղարկվում է պոլիկլինիկաներ, որպեսզի թերապևտները նվազեցնեն գրանցված այցերի թիվը, և Առողջության համընդհանուր հիմնադրամը ավելի քիչ գումար փոխհատուցի պոլիկլինիկային, ուստի և բժիշկներն ավելի քիչ գումար ստանան։
«Ընտանեկան բժիշկների/թերապևտների և մանկաբույժների աշխատավարձերը արհեստական կերպով նվազեցնում են», - գրել է նա։
Հիշեցնենք, անխօրեին Գևորգ Գրիգորյանը գրել էր, որ Առողջապահության նախարարությունը բառացի խոստանում է բարելավել բուժաշխատողների աշխատանքային պայմանները, իսկ գործողություններով առողջապահական համակարգը տանում է նեղ մասնագետների կաբինետների փակմանն ու վարձատրության նվազմանը:
«Վաղը կհրապարակեմ վարձատրությունների նվազմանն ուղղված հերթական «ներքին» կարգադրանքի մասին տեսանյութ, որը չի բարձրաձայնվում ո՛չ հարցազրույցների և ոչ էլ շրջայցների ընթացքում», - գրել էր Գևորգ Գրիգորյանը։






