«Նաիրի» բժշկական կենտրոնն ու «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը համատեղ կիրառել են բուժման նորարարական մեթոդ․ գլխուղեղի 3 սանտիմետրանոց մետաստատիկ գոյացությունը, որը սաստիկ գլխացավերի պատճառ էր դարձել, նախ ճառագայթել են բարձր դոզայով, այնուհետև 24 ժամ անց հեռացրել։
Բուժման ավանդական մոտեցումը ենթադրում է հակառակ հերթականություն․ նախ՝ վիրահատություն, այնուհետև՝ երկարատև ճառագայթային բուժում՝ բոլոր մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։ Քանի որ պացիենտի առաջնային ուռուցքային օջախը գտնվում է թոքում, բժիշկների գնահատամամբ, իր համար բուժման ամենաարդյունավետ մեթոդն իմունոթերապիան է։ Եվ որպեսզի ճառագայթային թերապիան չբարդացնի իմունաթերապիայի ընթացքը, ընտրվել է այս մոտեցումը։
Մանրամասները՝ տեսանյութում։





