Վիրաբույժ Մարտին Սելիան, ով Սիերա Լեոնեում վարակվել էր Էբոլա տենդով եւ բուժման նպատակով տեղափոխվել էր ԱՄՆ, մահացել է։ Այս մասին հայտնել են հիվանդանոցի ներկայացուցիչները, տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։
Սիերա Լեոնեի քաղաքացի 44-ամյա Մարթին Սելիան, որն ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ուներ, նոյեմբերի 15–ին տեղափոխվել էր Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի բժշկական կենտրոն։ Նոյեմբերի 16–ին հիվանդանոցի ներկայացուցիչները հայտնել էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Օմահայի բժշկական կենտրոնը ԱՄՆ 4 բժշկական հաստատություններից մեկն է, որոնք հագեցած են Էբոլայի բուժման սարքավորումներով: Հենց այստեղ են ավելի վաղ տեղափոխվել ամերիկացի բժիշկ Ռիկ Սեքրան եւ NBC հեռուստաընկերության օպերատոր Աշոք Մուքփոն, որոնք Նիգերիայում վարակվել էին էբոլայով: Սեքրան ամբողջությամբ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցից սեպտեմբերին, իսկ Մուքփոն՝ հոկտեմբերին:
ԱՀԿ–ի տվյալներով Էբոլա տենդի զոհերի թիվն արդեն հատել է հինգ հազարի սահմանը։






