2026 թվականի հունվարի մեկից մինչ օրս առողջության համընդհանուր ապահովագրությամբ բուժօգնություն է ստացել 614 226 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահւթյան նախարարությունը։
Այդ թվում՝ առողջության ապահովագրության փոխհատուցմամբ վիրահատվել է 68 000 քաղաքացի։
Կատարվել է 1 386 000 ամբուլատոր հետազոտություն, դուրս է գրվել 458 000 դեղ։






