«Բժշկի ձայն» նախաձեռնության անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հրավիրում է ուղիղ եթերում բանավեճի։

Ի պատասխան նախարարի այն պնդմանը, որ «Բժշկի ձայնը» քաղաքական շոու է բեմադրում, նա նշել է, որ «Բժշկի ձայն» նախաձեռնության անդամներից և ոչ ոք չի մասնակցելու կայանալիք ընտրություններին։

«Պատասխան #ԲժշկիՁայն նախաձեռնության անդամներին ուղղված առողջապահության նախարարի՝ «քաղաքական շոու» անելու «մեղադրանքին»...

Տիկին նախարար, մի՛ վախեցեք առերեսվել իրականության հետ...», - գրել է նա։