Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ կանանց մոտ ավելի երկար վերարտադրողական շրջանը կարող է կապված լինել կոգնիտիվ ֆունկցիայի ավելի դանդաղ անկման եւ ավելի լավ հիշողության պահպանման հետ տարեց հասակում: Արդյունքները հրապարակվել են «Menopause» ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 14 հազար կին, որոնց հետեւել են ավելի քան 30 տարի: Գիտնականները համեմատել են վերարտադրողական շրջանի տեւողությունը՝ դաշտանի սկզբից մինչեւ դաշտանադադարի սկիզբը՝ տարեց հասակում կոգնիտիվ առողջության ցուցանիշների հետ:
Արդյունքները ցույց են տվել, որ ավելի երկար վերարտադրողական շրջան ունեցող կանայք, միջին հաշվով, ունեցել են ավելի լավ հիշողություն եւ այլ կոգնիտիվ գործառույթներ: Հետազոտողները դա բացատրում են էստրոգենի ավելի երկար ազդեցությամբ, որը ներգրավված է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության մեջ:
Միեւնույն ժամանակ, վաղ հետդաշտանադադարային շրջանում հորմոնների փոխարինող թերապիան վերլուծության մեջ չի ցույց տվել էական ազդեցություն կոգնիտիվ ունակությունների վրա:
Հեղինակներն ընդգծել են, որ խոսքը վիճակագրական կապ մասին է, այլ ոչ թե հորմոնալ հավասարակշռության միջամտության առաջարկություն, եւ նրանք պլանավորում են հետագա հետազոտություններ ուղեղի ծերացման մեջ հորմոնների դերի վերաբերյալ:






