Թուրքիայում տղամարդ է մահացել տիզի խայթոցից առաջացած Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի (ՂԿՀՏ) պատճառով. հայտնել է DHA գործակալությունը:
«Հետազոտության ընթացքում Գյուլսյունի օրգանիզմում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ է հայտնաբերվել: Վերակենդանացման անեսթեզիոլոգիայի բաժանմունքում ապաքինումը շարունակող Գյուլսյունը մահացել է անցյալ գիշեր»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ 21-ամյա Սուլեյման Գյուլսյունը Թուրքիայի արևելյան Սիվաս նահանգում անասնապահությամբ էր զբաղվում: Նա դիմել էր հիվանդանոց՝ բարձր ջերմության գանգատներով։ 10 օր անց նրա վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով նրան տեղափոխել էին տեղի համալսարանին կից բժշկական հաստատություն, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:






