Նոյեմբերի 19-ին նշվում է զուգարանի համաշխարհային օրը (World Toilet Day)՝ աշխարհի ամենաօրիգինալ տոներից մեկը։
Այս օրը հռչակվել է դեռ 2001 թվականին՝ զուգարանների խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ, որը տեղի էր ունեցել Սինգապուրում՝ զուգարանների մաքրությամբ աչքի ընկնող երկրներից մեկում։ Գիտաժողովին մասկանցում էին պատվիրակներ Ասիայից, Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, ինչպես նաեւ զուգարանային միջազգային 17 ասոցիացիաների ներկայացուցիչները։ Բոլորը հավաքվել էին զուգարանների անվտանգության հարցերի եւ զուգարանային գործի զարգացման քննարկման համար։
Շատերը կարծում են, որ զուգարանակոնքը ամենակեղտոտ եւ մանրէներով լի վայրերից մեկն է, բայց իրականում ցանկացած տանը կա առնվազն 5 իր, որոնց վրա մանրէներն ավելի շատ են, քան զուգարանակոնքի։ Բացի այդ, կան նաեւ ոչ պակաս վտանգավոր վայրեր, որոնց մասին մենք չգիտենք:
Բնականաբար, զուգարանակոնքը նույնպես մի շարք մանրէներ եւ վտանգներ է պարունակում, մանավանդ եթե այն հասարակական զուգարանում է գտնվում։ Այն մասին, թե ինչպես է կարելի պաշտպանվել հասարակական զուգարանների վտանգներից եւ ոչնչով այնտեղ չվարակվել, խորհուրդներ են տալիս ամերիկյան մասնագետները։
Հիշեցնենք նաեւ, որ աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսը զրկված է զուգարաններից օգտվելու հնարավորությունից։






