Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը, ԱՀԿ-ի կողմից նոյեմբերի 16-ի դրությամբ արձանագրված տվյալների համաձայն, 5420 է կազմել: Ընդհանուր առմամբ, մինչ այդ օրը մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման 15 հազար դեպք է գրանցվել: Reuters գործակալության հաղորդմամբ, վերը բերված տվյալները ութ երկրների են վերաբերում, որտեղ երբեւէ տենդով վարակման դեպքեր են արձանագրվել: 

Մասնավորապես, վերջին օրերին Սիերա-Լեոնեում վարակման 533 նոր դեպքեր են բացահայտվել:

Համաձայն ավելի վաղ հրապարակված տվյալների, Էբոլի տենդից մահացածների թիվը 5 177 էր կազմում՝ 14 413 վարակվածներից: Վարակման եւ մահվան դեպքերի մեծամասնությունը երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիերա-Լեոնեին է բաժին հասնում: