Առողջության պահպանման ոլորտում այսօր որակն ու վստահությունը դարձել են առաջնային չափորոշիչներ: Հենց այս սկզբունքների հիման վրա 2019 թվականին հիմնադրվեց «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը: Սա լայն պրոֆիլի բժշկական հաստատություն է, որն իր գործունեությունը հիմնում է ապացուցողական բժշկության միջազգային ուղեցույցների վրա:
Կենտրոնի առաջնային առաքելությունը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու արդյունավետ բուժումն է: Այստեղ յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ախտորոշման առաջին իսկ փուլից մինչև լիարժեք ապաքինում:
«Բեսթ Լայֆը» մասնագիտացված է հատկապես սրտաբանության ոլորտում: Այն հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքերով և համալրված հմուտ մասնագետներով՝ սրտի ցանկացած խնդիր ժամանակին հայտնաբերելու համար։
Կենտրոնի հպարտությունն է համարվում ինտերվենցիոն սրտաբանության ծառայությունը, որը լավագույններից մեկն է Հայաստանում: Փորձառու մասնագետները, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար կլինիկաներում, կատարում են ստենտավորման և անոթների վերականգնման բացառիկ միջամտություններ։
Այստեղ կատարվում են նաև սրտի բաց վիրահատություններ՝ անկախ բարդության աստիճանից։
Հատկանշական է, որ միայն այս կենտրոնում է կատարվում եզակի «Օզակի» վիրահատությունը՝ աորտայի փականի վերականգնումը հիվանդի սեփական հյուսվածքներով: Սա նոր մակարդակ է սրտային վիրաբուժության մեջ, որն ապահովում է կյանքի բարձր որակ վիրահատությունից հետո: Կենտրոնի կարդիովիրաբույժներն այժմ վերապատրաստում են անցնում՝ սրտի փոխպատվաստում իրականացնելու համար։
«Բեսթ Լայֆում» առկա են նաև անոթային և ընդհանուր վիրաբուժության, նյարդավիրաբուժության, դիմածնոտային և էսթետիկ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ։ Գործում են Ժամանակակից ախտորոշիչ լաբորատորիա, որն աշխատում է 24/7 ռեժիմով՝ ապահովելով արագ և ճշգրիտ պատասխաններ, և նոր սարքավորումներով հագեցած հեմոդիալիզի կենտրոնը։
Անհետաձգելի իրավիճակների համար «Բեսթ Լայֆն» ունի սեփական շտապօգնության ծառայությունը: Մասնագիտացված սրտային ռեանիմոբիլները համալրված են այնպես, որ բժշկական օգնությունը հասանելի լինի հենց տեղափոխման ընթացքում:
Իսկ այն բուժառուների համար, ովքեր չեն կարող մոտենալ կենտրոն, գործում է տնային կանչի ծառայությունը: Բժիշկները ժամանում են հիվանդի տուն՝ իրականացնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ ԷՍԳ-ից մինչև ուլտրաձայնային հետազոտություն և մասնագիտական խորհրդատվություն:
Կենտրոնին կից գործում է նաև ժամանակակից պոլիկլինիկա, որն իրականացնում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հաշվառում և սպասարկում:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնն ապացուցում է՝ բարձրակարգ բժշկությունը հասանելի է Հայաստանում: Սա կենտրոն է, որտեղ պրոֆեսիոնալիզմն ու տեխնոլոգիաները ծառայում են մեկ նպատակի՝ մարդու առողջությանը:





